13/03/2015 13:13
Չեչեն գրողը դատի է տվել Քեմերոնին` «Ավատարը» անվանելով գրագողություն
Չեչեն գրող Ռուսլան Զաքրիևը անակնկալ հայտարարություն է արել` հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին մեղադրելով գրագողության մեջ: Այս մասին հայտնում է «Комсомольская Правда»-ն:
Նա ասել է, որ դեռևս 1996-ին գրել է «Գաղտնի զենք» վեպը, իսկ ամերիկացին էլ դրա հիման վրա նկարահանել է ֆիլմ՝ «Ավատարը»: Այժմ գրողը պատրաստվում է դիմել դատարան և, որպես բարոյական փոխհատուցում պահանջում է մեկ միլիարդ դոլար:
Նա արդեն ունի փաստաբան՝ դատաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու համար, ինչպես նաև նրանք փորձագիտական խումբ են հավաքել, որի կազմում ընդգրկվել են Չեչենական Հանրապետության Գրողների միության անդամներ:
Նա նաև դիմել է Ջ. Քեմերոնին, ով ասել է, որ իր աշխատանքը դեռևս 1994 թվականին, բայց տեխնիկական հնարավորությունների բացակայության պայմաններում այն հետաձգվել է 10 տարով: