13/03/2015 17:55
Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայոց ցեղասպանության թեմային նվիրված 4 ծրագիր կլինի
Հուլիսի 12-19-ը Երևանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
Նրա խոսքով` այս թեմային նվիրված է լինելու չորս հատուկ ծրագիր` «Այլևս երբեք», «Մենք կանք», «Ճիչ» և «Երախտիքի տուրք» անվանումներով:
«Այս ծրագրերը, ընդհանրապես, ցեղասպանությունների մասին են՝ հրեական Հոլոքոստից մինչև Ուգանդայի, Սուդանի, Պերուի, Կամբոջայի ցեղասպանությունները»,- ասաց Մ. Ստամբոլցյանը:
Ասուլիսի մյուս բանախոս` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ասաց, որ փառատոնի շրջանակում կլինեն Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի պրեմիերաներ: