![Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է գալիս՝ Թուրքիայի խնդրանքով](https://www.aysor.am/news_images/307/919229_1/default.thumb.jpg)
14/03/2015 09:16
Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է գալիս՝ Թուրքիայի խնդրանքով
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
«Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի»,-գրել է թերթը։