16/03/2015 16:10
Բռնցքամարտի ֆեդերացիան կողմ է քվեարկել Բաքու մեկնելու հարցին
Նախօրեին կայացել է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայութունից:
Համագումարի օրակարգի հիմնական հարցը եղել է հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
Հարցը դրվել է քվեարկության և 70 կողմ, 2 դեմ ձայներով որոշվել է, որ հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն այդ խաղերին:
Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը:
Այնուհետև մարզային ֆեդերացիաները և հիմնական մարզադպրոցները հաշվետվության տեսքով ներկայացրել են 2014թ. իրենց կատարած աշխատանքները: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նկատել է, որ Հայաստանում մեծացել է բռնցքամարտով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը՝ ընդգծելով, որ կան մարզադպրոցներ, որտեղ նույնիսկ հերթեր են գոյանում: