17/03/2015 12:28
«Եվրատեսիլ-2015». Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանը:
Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնբում են, որ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին:
Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին):
Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: