17/03/2015 10:00
Թուրք քրիստոնյաները գալիս են Հայաստան՝ իրենց ազգի անունից ներողություն խնդրելու
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում եւ այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են: Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից՝ 1915 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն և համատեղ աղոթք անելու:
Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսների կողքին ներառված է նաև բողոքական եկեղեցու՝ հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ որպես կրոնական հանդուրժողականության «ակտ»: