«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը

17/03/2015 21:05

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային ծրագրերին:

Այսօր զրուցել ենք կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ , ով տարելիցին ընդառաջ գրել է նոր ստեղծագործություն: 

-Պարոն Գևորգյան, ի՞նչ նախագծեր եք պատրսատել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Գիտենք, որ նաև նոր գործ եք գրել: 

-Երևի տեղյակ եք՝ ես ունեմ «Ադանա» երգ, որը  տարիներ առաջ  հնչել է 20 լեզվով՝ 20 երգիչների կողմից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ որոշել եմ թողարկել այդ երգով ձայնասկավառակ՝ 15 լեզվով, որպեսզի լինի խորհրդանշական՝ 15 ազգ՝ 1915 թ.-ի մասին: Այս նախագծի համար, անկեղծ ասած, հիմա փնտրում եմ հովանավորներ:

Միգուցե  ինքս եմ մեղավոր, որ առաջարկները ժամանակին չեմ ներկայացրել և այն չի ներառվել Կառավարական ծրագրերում: Շատ կցանկանայի, որ այս 15 ազգի երգիչները հրավիրվեին Հայաստան և այդ երգը կատարեին Ծիծեռնակաբերդում: Նաև առաջարկել էի, որ այս երգիչները շրջեին 15 պետություններով և ամեն երկրում տեղի մայրենի լեզվով կատարեին երգը:

Իսկ այդ բոլոր համերգները կարող էին կազմակերպել տեղի հայկական համայնքներն ու մեր դեսպանատները, այնպես որ, կարծում եմ՝ առանձնահատուկ դժվարություն չկա, ու միաժամանակ շատ ազդեցիկ և նպաստող համերգներ կստացվեին: 2005թ.-ին մենք նման համերգի փորձ ունեցել ենք՝ 6 երգչի կատարմամբ: Հիշում եմ, որ այդ ժամանակ աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ CNN-ը, BBC-ն, OPT-ն, Euronews-ը, նաև թուրքական հեռուստաընկերությունները նկարահանում էին այդ ամենը: Բացի այդ, մենք թողարկել էինք այս երգի ձայնասկավառակը՝ 10 լեզվով, ու այն անվճար բաժանել տարբեր կառույցների՝ Մշակույթի, Սփյուռքի նախարարություններին, Ազգային գրադարանին, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, Հայ Դատի գրասենյակին և այլն:  Հիմա այս անգամ ձայնասկավառակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ:



Բացի այդ ունեմ նոր նախագիծ: Այն կոչվում է «Սև ապրիլ»: Ես 100-ամյակին ընդառաջ գրեցի նոր ստեղծագործություն: Երգը ձայնագրվեց հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է ու սա շատ կարևոր է այն առումով, որ մեր փոխարեն մեր ցավի մասին խոսում են օտարները: Կարծում եմ՝ այս խոսքն ավելի ճշմարտացի, օբյեկտիվ է դիտվում աշխարհի կողմից: Երբ այս ստեղծագործության երաժշտությունը ներկայացրեցի իմ շատ սիրելի Հովհաննես Չեքիջյանին, նա շատ հավանեց ու պահանջեց նոտաները: Երբ նոտաները ներկայացրեցի մաեստրոյին, մենք պայմանավորվեցինք, որ պետական երգչախումբը դա կատարելու է: Միաժամանակ ես պայմանավորվեցի նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և իմ շատ սիրելի Էդուարդ Թոփչյանի հետ: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այդ երկու հզոր մաեստրոներին, երգչախմբի բոլոր անդամներին ու ֆիլհարմոնիկի երաժիշտներին, իրենց տնօրինությանը, քանի որ այս ամբողջ աշխատանքը  կատարեցին  բարձր մակարդակով և սիրահոժար:

Ինչ վերաբերում է այս ստեղծագործության հայերեն տեքստին՝ այն սկսել էինք  Արամայիս Սահակյանի հետ: Դժբախտաբար, մեր սիրելի բանաստեղծն այլևս մեզ հետ չէ և մենք հայերն տեքստը շարունակեցինք գրել ամերիկացի կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, բայց նրա տեքստն այնքան ճակատային ու դիպուկ էր, որ շատերը խորհուրդ տվեցին այն մեղմել: Արդյունքում՝ վերջնական տեքստը գրվեց Լևոն Բլբուլյանի կողմից: Հայերենի դեպքում մենք ստացանք «Կանք ու կլինենք» վերնագիրը, իսկ անգլերենում այն կոչվում է «Remember»:

Նշեմ, որ Սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցում էին մոտ 15 երկրներից Հայաստան ժամանած երգչախմբեր: Ես առաջարկեցի տիկին Հակոբյանին, որպեսզի այս երգը միացյալ  երգչախումբը կատարի: Նախարարին գաղափարը դուր եկավ, և 15 երգչախմբերն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում միացյալ կատարեցին «Կանք ու կլինենք» հայերեն տարբերակը, դիրիժոր՝  Հովհաննես Չեքիջյան:

Բացի այդ ինձ մոտ միտք առաջացավ, որ այս երգչախմբերը՝ թվով մոտ 500 մարդ, պետք է նկարահանվեն համատեղ տեսահոլովակում: Սփյուռքի նախարարությունից Սամվել Հարոյանի հետ մենք նրանց տեղափոխեցինք Ծիծեռնակաբերդ և նկարահանվեց տեսահոլովակի առաջին փուլը: Տեսահոլովակի երկրորդ փուլի նկարահանումները կշարունակենք մոտ օրերս՝  Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երգչախմբի հետ: 

Այս նախագծի հետ կապված՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սփյուռքի նախարարությանը, Հանրային հեռուստաընկերությանը, Ազգային կինոկենտրոնին, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանին, Մուշեղ Մխիթարյանին, Լևոն Մկրտչյանին, Յուրա Ղարիբյանին, Արթուր Թադևոսյանին և բոլոր նրաց՝ ովքեր աջակցել  են  ու հույսով եմ  կրկին կաջակցեն երկրորդ փուլի նկարահանումներին: Ավելացնեմ  նաև, որ NewArena ընկերության հետ համատեղ իրականացնում ենք երգչախմբերի  նկարահանումներ տարբեր երկրներում: Վերջում այս բոլոր նկարահանումները կնդգրկվեն նույն տեսահոլովակում:



-Պարոն Գևորգյան, փաստորեն՝ 100-ամյակին ընդառաջ միանգամից մի քանի նախագիծ եք ներկայացնում: Ըստ ձեզ, սա՞ էլ է պայքարի տարբերակ:

-Բազմիցս ասել եմ՝ շատ կարևոր է, որ Ցեղասպանության մասին խոսվում է պառլամենտական շրջանակներում, պատմաբանների շրջանակներում, գիտական կոնֆերանսներում: Միաժամանակ կարծում եմ, որ շատ կարևոր է նաև մշակույթի լեզուն: Ինչո՞ւ, որովհետև ամենապարզ հասարակությունը՝ մարդկանց մեծամասնությունն աշխարհում տեղյակ չէ Հայոց ցեղասպանության մասին, պատմական իրողության մասին և նրանց տեղեկացնելու լավագույն միջոցը նաև մշակույթի լեզուն է՝ այն մատչելի և հասանելի է բոլորի համար: Հետագայում արդեն մարդիկ, ովքեր մշակույթի միջոցով կտեղեկանան տեղի ունեցածի մասին, կարող են գրքերից ավելի մանրամասն իմանալ իրողությունը: Դրա համար ես միշտ կոչ եմ անում, որ մշակույթի մարդիկ ակտիվ լինեն: Նույնիսկ այն երգերը, որոնք շատ հայտնի են Հայաստանում ու պատմում են Ցեղասպանության մասին՝ պիտի թարգմանվեն անգլերեն: Նույն «Կիլիկիան», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և այլն:

-Մշակութային նախագծերից դուրս՝ ի՞նչ դիրքորոշում ունեք որպես քաղաքացի: Այսինքն՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ ի՞նչ քայլեր եք սպասում մեր կողմից և ի՞նչ քայլեր՝ Թուրքիայի:

-Ես՝ որպես քաղաքացի  ու  երկու զավակի հայր, միշտ խաղաղության կողմնակիցն եմ: Լավ կլինի, որ խաղաղության լեզվով լուծվեն բոլոր հարցերը: Մարդկային կյանքն ամենաթանկն է: Ես պահանջատեր եմ, բայց ինձ բավարարում է մեղայականը, ներողությունը, ճանաչումը, դատապարտումը, իսկ որ Թուրքիայից փող էլ պահանջենք...Չգիտեմ: Երևի դա էլ է անհրաժեշտ: Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ մարդու կյանքը, 1.5 մլն մարդու կյանքը...

Այնպես որ, ինձ համար նյութը այդքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևոր է մեր ոտնահարված արժանապատվության վերականգնումը: Ներողությունն ու դատապարտումը անհրաժեշտ է, որ բացառվի նման ոճրագործությունների կրկնությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քայլերին՝ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Այսօր թուրք հասարակության մեջ էլ են հարցեր առաջանում: Կարծում եմ՝ այն «թուք ու մուրը», որ Թուրքիան անընդհատ ստանում է, ինչ-որ տեղ պետք է ազդի, որ իրենք էլ ցանկանան լուծել այս հարցը, փակել այս թեման: Ու կարծում եմ՝ իրենց համար էլ  ճիշտ կլինի ճանաչել, ընդունել և հատուցել, քան շարունակել կրել այդ, այսպես ասած, բեռը:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն Այսօր, 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան Այսօր, 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության Այսօր, 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը Այսօր, 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով Այսօր, 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր, 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է Այսօր, 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը