«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը

17/03/2015 21:05

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային ծրագրերին:

Այսօր զրուցել ենք կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ , ով տարելիցին ընդառաջ գրել է նոր ստեղծագործություն: 

-Պարոն Գևորգյան, ի՞նչ նախագծեր եք պատրսատել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Գիտենք, որ նաև նոր գործ եք գրել: 

-Երևի տեղյակ եք՝ ես ունեմ «Ադանա» երգ, որը  տարիներ առաջ  հնչել է 20 լեզվով՝ 20 երգիչների կողմից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ որոշել եմ թողարկել այդ երգով ձայնասկավառակ՝ 15 լեզվով, որպեսզի լինի խորհրդանշական՝ 15 ազգ՝ 1915 թ.-ի մասին: Այս նախագծի համար, անկեղծ ասած, հիմա փնտրում եմ հովանավորներ:

Միգուցե  ինքս եմ մեղավոր, որ առաջարկները ժամանակին չեմ ներկայացրել և այն չի ներառվել Կառավարական ծրագրերում: Շատ կցանկանայի, որ այս 15 ազգի երգիչները հրավիրվեին Հայաստան և այդ երգը կատարեին Ծիծեռնակաբերդում: Նաև առաջարկել էի, որ այս երգիչները շրջեին 15 պետություններով և ամեն երկրում տեղի մայրենի լեզվով կատարեին երգը:

Իսկ այդ բոլոր համերգները կարող էին կազմակերպել տեղի հայկական համայնքներն ու մեր դեսպանատները, այնպես որ, կարծում եմ՝ առանձնահատուկ դժվարություն չկա, ու միաժամանակ շատ ազդեցիկ և նպաստող համերգներ կստացվեին: 2005թ.-ին մենք նման համերգի փորձ ունեցել ենք՝ 6 երգչի կատարմամբ: Հիշում եմ, որ այդ ժամանակ աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ CNN-ը, BBC-ն, OPT-ն, Euronews-ը, նաև թուրքական հեռուստաընկերությունները նկարահանում էին այդ ամենը: Բացի այդ, մենք թողարկել էինք այս երգի ձայնասկավառակը՝ 10 լեզվով, ու այն անվճար բաժանել տարբեր կառույցների՝ Մշակույթի, Սփյուռքի նախարարություններին, Ազգային գրադարանին, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, Հայ Դատի գրասենյակին և այլն:  Հիմա այս անգամ ձայնասկավառակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ:



Բացի այդ ունեմ նոր նախագիծ: Այն կոչվում է «Սև ապրիլ»: Ես 100-ամյակին ընդառաջ գրեցի նոր ստեղծագործություն: Երգը ձայնագրվեց հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է ու սա շատ կարևոր է այն առումով, որ մեր փոխարեն մեր ցավի մասին խոսում են օտարները: Կարծում եմ՝ այս խոսքն ավելի ճշմարտացի, օբյեկտիվ է դիտվում աշխարհի կողմից: Երբ այս ստեղծագործության երաժշտությունը ներկայացրեցի իմ շատ սիրելի Հովհաննես Չեքիջյանին, նա շատ հավանեց ու պահանջեց նոտաները: Երբ նոտաները ներկայացրեցի մաեստրոյին, մենք պայմանավորվեցինք, որ պետական երգչախումբը դա կատարելու է: Միաժամանակ ես պայմանավորվեցի նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և իմ շատ սիրելի Էդուարդ Թոփչյանի հետ: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այդ երկու հզոր մաեստրոներին, երգչախմբի բոլոր անդամներին ու ֆիլհարմոնիկի երաժիշտներին, իրենց տնօրինությանը, քանի որ այս ամբողջ աշխատանքը  կատարեցին  բարձր մակարդակով և սիրահոժար:

Ինչ վերաբերում է այս ստեղծագործության հայերեն տեքստին՝ այն սկսել էինք  Արամայիս Սահակյանի հետ: Դժբախտաբար, մեր սիրելի բանաստեղծն այլևս մեզ հետ չէ և մենք հայերն տեքստը շարունակեցինք գրել ամերիկացի կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, բայց նրա տեքստն այնքան ճակատային ու դիպուկ էր, որ շատերը խորհուրդ տվեցին այն մեղմել: Արդյունքում՝ վերջնական տեքստը գրվեց Լևոն Բլբուլյանի կողմից: Հայերենի դեպքում մենք ստացանք «Կանք ու կլինենք» վերնագիրը, իսկ անգլերենում այն կոչվում է «Remember»:

Նշեմ, որ Սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցում էին մոտ 15 երկրներից Հայաստան ժամանած երգչախմբեր: Ես առաջարկեցի տիկին Հակոբյանին, որպեսզի այս երգը միացյալ  երգչախումբը կատարի: Նախարարին գաղափարը դուր եկավ, և 15 երգչախմբերն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում միացյալ կատարեցին «Կանք ու կլինենք» հայերեն տարբերակը, դիրիժոր՝  Հովհաննես Չեքիջյան:

Բացի այդ ինձ մոտ միտք առաջացավ, որ այս երգչախմբերը՝ թվով մոտ 500 մարդ, պետք է նկարահանվեն համատեղ տեսահոլովակում: Սփյուռքի նախարարությունից Սամվել Հարոյանի հետ մենք նրանց տեղափոխեցինք Ծիծեռնակաբերդ և նկարահանվեց տեսահոլովակի առաջին փուլը: Տեսահոլովակի երկրորդ փուլի նկարահանումները կշարունակենք մոտ օրերս՝  Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երգչախմբի հետ: 

Այս նախագծի հետ կապված՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սփյուռքի նախարարությանը, Հանրային հեռուստաընկերությանը, Ազգային կինոկենտրոնին, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանին, Մուշեղ Մխիթարյանին, Լևոն Մկրտչյանին, Յուրա Ղարիբյանին, Արթուր Թադևոսյանին և բոլոր նրաց՝ ովքեր աջակցել  են  ու հույսով եմ  կրկին կաջակցեն երկրորդ փուլի նկարահանումներին: Ավելացնեմ  նաև, որ NewArena ընկերության հետ համատեղ իրականացնում ենք երգչախմբերի  նկարահանումներ տարբեր երկրներում: Վերջում այս բոլոր նկարահանումները կնդգրկվեն նույն տեսահոլովակում:



-Պարոն Գևորգյան, փաստորեն՝ 100-ամյակին ընդառաջ միանգամից մի քանի նախագիծ եք ներկայացնում: Ըստ ձեզ, սա՞ էլ է պայքարի տարբերակ:

-Բազմիցս ասել եմ՝ շատ կարևոր է, որ Ցեղասպանության մասին խոսվում է պառլամենտական շրջանակներում, պատմաբանների շրջանակներում, գիտական կոնֆերանսներում: Միաժամանակ կարծում եմ, որ շատ կարևոր է նաև մշակույթի լեզուն: Ինչո՞ւ, որովհետև ամենապարզ հասարակությունը՝ մարդկանց մեծամասնությունն աշխարհում տեղյակ չէ Հայոց ցեղասպանության մասին, պատմական իրողության մասին և նրանց տեղեկացնելու լավագույն միջոցը նաև մշակույթի լեզուն է՝ այն մատչելի և հասանելի է բոլորի համար: Հետագայում արդեն մարդիկ, ովքեր մշակույթի միջոցով կտեղեկանան տեղի ունեցածի մասին, կարող են գրքերից ավելի մանրամասն իմանալ իրողությունը: Դրա համար ես միշտ կոչ եմ անում, որ մշակույթի մարդիկ ակտիվ լինեն: Նույնիսկ այն երգերը, որոնք շատ հայտնի են Հայաստանում ու պատմում են Ցեղասպանության մասին՝ պիտի թարգմանվեն անգլերեն: Նույն «Կիլիկիան», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և այլն:

-Մշակութային նախագծերից դուրս՝ ի՞նչ դիրքորոշում ունեք որպես քաղաքացի: Այսինքն՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ ի՞նչ քայլեր եք սպասում մեր կողմից և ի՞նչ քայլեր՝ Թուրքիայի:

-Ես՝ որպես քաղաքացի  ու  երկու զավակի հայր, միշտ խաղաղության կողմնակիցն եմ: Լավ կլինի, որ խաղաղության լեզվով լուծվեն բոլոր հարցերը: Մարդկային կյանքն ամենաթանկն է: Ես պահանջատեր եմ, բայց ինձ բավարարում է մեղայականը, ներողությունը, ճանաչումը, դատապարտումը, իսկ որ Թուրքիայից փող էլ պահանջենք...Չգիտեմ: Երևի դա էլ է անհրաժեշտ: Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ մարդու կյանքը, 1.5 մլն մարդու կյանքը...

Այնպես որ, ինձ համար նյութը այդքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևոր է մեր ոտնահարված արժանապատվության վերականգնումը: Ներողությունն ու դատապարտումը անհրաժեշտ է, որ բացառվի նման ոճրագործությունների կրկնությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քայլերին՝ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Այսօր թուրք հասարակության մեջ էլ են հարցեր առաջանում: Կարծում եմ՝ այն «թուք ու մուրը», որ Թուրքիան անընդհատ ստանում է, ինչ-որ տեղ պետք է ազդի, որ իրենք էլ ցանկանան լուծել այս հարցը, փակել այս թեման: Ու կարծում եմ՝ իրենց համար էլ  ճիշտ կլինի ճանաչել, ընդունել և հատուցել, քան շարունակել կրել այդ, այսպես ասած, բեռը:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային Այսօր, 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել Այսօր, 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել Այսօր, 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել Այսօր, 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ Այսօր, 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն Այսօր, 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան Այսօր, 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին Այսօր, 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ Այսօր, 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան Այսօր, 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը Այսօր, 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել Այսօր, 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Այսօր, 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Այսօր, 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում Այսօր, 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից Այսօր, 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան Այսօր, 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Այսօր, 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Այսօր, 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է Այսօր, 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները Այսօր, 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) Այսօր, 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին Այսօր, 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ Այսօր, 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Այսօր, 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել Այսօր, 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին Այսօր, 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան Այսօր, 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով Այսօր, 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ Այսօր, 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Այսօր, 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Այսօր, 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը Այսօր, 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում Այսօր, 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը Այսօր, 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից 20/12/2024 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները