18/03/2015 09:41
«Երբեք ոչինչ մի բացառեք». ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանը՝ ՕԵԿ-ին անդամակցելու մասին
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը «Ժամանակի» դիտարկմանը, որ հիմա իրեն ավելի հաճախ են տեսնում ՀՀԿ խմբակցությունում, պատգամավորը պատասխանել է, որ ՀՀԿ խմբակցության տեղն էլ չգիտի, ուղղակի ունի ընկերներ, որոնց հետ հանդիպում է։ Դա նոր չէ, քանի որ իր հարաբերությունները բոլորի հետ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ նորմալ են եղել:
Թերթի հաջորդ հարցին՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կարո՞ղ են անդամակցել «Օրինաց երկրին», պատասխանել է. «Երբեք ոչինչ մի բացառեք: Ես կոնկրետ ոչ մի ինֆորմացիա չունեմ, բայց՝ ինչու չէ»: