18/03/2015 15:08
Շիրակի մարզի դատավորի լիազորությունները դադարեցվել են
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի մարտի 12-ի ԱԽ-8-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից համարել դադարած»,- ասված է նախագահի հրամանագրում: