19/03/2015 09:42
Արմեն Աշոտյանն անակնկալ է պատրաստում հայ հանրությանը
«ԵԺԿ-Մոսքոու» վեկտորում հարմարավետ «տեղավորված», Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը: «Հրապարակի» տեղեկություններով, այս օրերին իր ընկեր Արման Գալուստիչի «Արդինիի» ստուդիայում հայաստանյան շոու աշխարհի հայտնիներից մեկի հետ երգի տեսահոլովակ է նկարահանում, որի երաժշտության և խոսքերի հեղինակը նույն ինքը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է. գրել է «Հրապարակը»:
Երգը հնչելու է ապրիլի 7-ին՝ Տիրամոր Ավետման օրը, ի նվեր հայ կանանց և մայրերի: Թե ինչ է երգի վերնագիրը, ով է կատարում, ոչ «Արդինիի» և ոչ էլ ՀՀԿ շրջանակները չեն «գաղտնազերծում»։