19/03/2015 09:16
Թուրքական կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի ապրիլի 24-ին Պուտինը գնա Թուրքիա
Մարտի 29-30-ը Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ռուսական կողմն այնպես է անում, որ ռուս պաշտոնյաների կուտակում չլինի ապրիլի 24-ին, քանզի նրանք «բոլորը» փորձում են պատշաճ ուշադրության արժանացնել Եղեռնի 100-ամյակը: Ի դեպ, հայկական կողմի համար փոքր-ինչ անակնկալ է եղել Հայաստան գալու Պուտինի այդքան վաղ հայտարարությունը: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Բանն այն է, որ թուրքական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ապրիլի 24-ին Պուտինը գնա Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը, ինչն էլ հաղթաթուղթը կլիներ ընդդեմ ցեղասպանության: Պուտինյան ադմինիստրացիան Երևան գալու մասին վաղ է հայտարարել, որ պարզեցում մտցնի խնդրի մեջ և Հայաստանում շահարկումների տեղիք չտա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: