19/03/2015 13:55
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում (Տեսանյութ)
Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի լրատվական բաժնից:
Նախօրեին այն ներկայացվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ցուցադրությունից հետո անց է կացվել ֆիլմի քննարկում:
Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին: