19/03/2015 11:46
Համայնքների խոշորացման հանրաքվեն` մայիսի 17-ին
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում տեղական հանրաքվե է անցկացվելու: Տեղական հանարքվե է անցկացվելու նաև Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում ևս: Հանրաքվեն իարկանացվում է ՀՀ կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում: Գործադիրն այսօր հաստատեց նախագիծը:
Հանրաքվեն տեղի է ունենալու 2015 թվականի մայիսի 17-ին և համայքների անդմաները պատասխանելու են «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով» հարցին: Սյունիքի մարզում առաջարվում է միավորել Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները՝ Տաթև համայնք անվանմամբ ու Շինուհայր համայնքի կենտրոնով, իսկ Լոռիում՝ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով:
: