20/03/2015 09:09
Դավիթ Բաբայան. Սահմանին ներկա դրությամբ համեմատաբար կայուն է, վերահսկելի է
Երեկ հերթական խոշոր միջադեպն է գրանցվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ադրբեջանական հատուկ ջոկատի հարձակման հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, չորսը՝ վիրավորվել:
«Հայկական Ժամանակը» զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայն ի՞նչ է կատարվում սահմանին այս պահին:
-Ներկա դրությամբ համեմատաբար կայուն է, վերահսկելի է, և առանձնապես բան չկա այս պահի դրությամբ, թեպետ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակում Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա: Այսինքն՝ ինչպես միշտ: Իհարկե, ավելի լարված է եղել այս վերջին 3 օրվա ընթացքում, և լարվածությունն իր գագաթնակետին է հասել այսօր, երբ հակառակորդը փորձ է կատարել բավական մեծ դիվերսիոն խմբով ներթափանցել Արցախի տարածք: Բախվելով մեր ուժերին, տալով բազմաթիվ կորուստներ՝ հետ շպրտվել: Ուղղակի, դժբախտաբար մենք էլ ունեցանք զոհեր, սգում է ողջ Արցախը, ողջ հայությունը: Մենք ընդհանրապես նրանց համարում ենք մեր հրեշտակ-պահպանները: Ցանկացած այդպիսի կորուստ անդառնալի է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: