21/03/2015 14:06
«Եվրատեսիլ 2015»-ում բուքմեյքերները հաղթանակ են կանխատեսում Շվեդիային, Իտալիային և Էստոնիային
Մայիսի 19-23-ը Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում հաղթողների հավանական թեկնածուներն են «William Hill» կայքի բուքմեյքերների կանխատեսմամբ Շվեդիան, Իտալիան և Էստոնիան։
Ըստ կայքի՝ հաղթողի կոչմանն այս տարի արժանանալու է Շվեդիան, որը ներկայացնելու է Մոնս Զելմերլևն իր «Heroes» երգով, երկրորդ տեղում իտալական Il Volo խումբն է՝ «Grande amore» ստեղծագործությամբ, եռյակը եզրափակում են Էստոնիայի ներկայացուցիչներ Էլինա Բորնն ու Սթիգ Ռյատան՝ «Goodbye to Yesterday» երգով։
Դաունի համախտանիշով ապրող ռոքերների «Pertti Kurikan Nimipaivat» խումբը, որը ներկայացնում է Ֆինլանդիան, ըստ կայքի, հինգերորդ տեղում է։ Հայաստանի «Face the Shadow» երգը այս ցուցակում չի ներգրավվել լավագույն տասնյակում: