21/03/2015 15:45
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ներկայացվելու է վավերագրական ֆիլմերի մի շարք փառատոններում (վիդեո)
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը առաջիկայում մասնակցելու է մի շարք փառատոնների՝ Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Արմեն Շահբազյանը: ԱՅս մասին հայտնում են «Հայկական չափանիշ» կինոկենտրոնից:
Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին: