23/03/2015 14:41
Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը մեծ պատվիրակությամբ կլինի Հայաստանում
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևան կժամանի մեծ պատվիրակությամբ` մինչև 120 մարդ: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ հավելելով, որ այժմ Ֆրանսիայի դեսպանատունը աշխատում է Ֆրանսուա Օլանդի ապրիլի 24-ին Հայաստան կայանալիք այցի կազմակերպման ուղղությամբ:
Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը դեռևս 2014-ին խոսել էր ապրիլի 24-ին Երևան այցելելու մտադրության մասին:
Ֆրանսիական պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ժան Ֆրանսուա Շարպանտիեն ձևակերպեց Ֆրանսիայի նախագահի այցի հիմնական ուղերձը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է, հիշողությունը և որ ապագայում նման սարսափելի դեպքերը չկրկնվեն: