23/03/2015 15:04
Դեսպան. Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերություններում
«Շվեյցարիայի խորհրդարանը բավական մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:
Ըստ դեսպանի՝ այժմ պարզապես ճշտվում է ժամանակող պատվիրակության կազմը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ դեսպանը նշեց, որ ինչպես նախկինում, այժմ ևս իր երկիրը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար:
Լ. Գասերը նշեց, որ իրենք սերտ կապի մեջ են թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ, իրազեկ են տեղի ունեցող գործընթացներին և կարծում են, որ երկու կողմերի միջև հարաբերությունների բարելավման առումով ամենալավ միջոցը հայ-թուրքական արձանագրություններն են: