23/03/2015 13:20
Սոս Ջանիբեկյանը՝ հոր մասին. Ավելի լավա ունենալ ու կորցնել քան չունենալ ու չկորցնել
Դերասան Սոս Ջանիբեկյանի իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է կատարել հոր՝ Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին.
«Ավելի լավա ունենալ ու կորցնել քան չունենալ ու չկորցնել…
Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է քան սեփական «ես»դ… բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան...
Հասկանում ես որ արտաշունչդ քո հարազատ շունչներ, որին դու բաց թողեցիր որ ապրես…
Երբ աչկերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույս»ից, թողեցիր «ես»դ հետապնդող պահի մեջ…
Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտ«Է»նականությունը…որ լսես լռություն…»:
Նշենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը: