24/03/2015 10:07
Ապրիլի 24-ին ընդառաջ հայաստանյան հյուրանոցները կրկնակի թանկացել են
«Հրապարակը» ժամանակին գրել էր, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երևանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, պարզապես զեղչեր չեն գործում այդ օրերին, կամ՝ պահանջարկով է պայմանավորված թանկացումը և այլն:
«Հրապարակի» տեղեկություններով, առաջիկայում ամենաբարձր մակարդակով հանդիպում է նախատեսված հյուրանոցների ղեկավարների հետ: Սակայն պետությունը որևէ լծակ չունի ազդելու հյուրանոցների գների վրա, էկոնոմիկայի նախարարությունը ևս ոչինչ չի կարող անել: Բայց իշխանություններն այժմ փորձում են ինչ-որ բան կարգավորել: Ի դեպ, ժամանող մի շարք հյուրերի ծախսերը հոգալու են պետբյուջեից։