24/03/2015 13:37
Արա Նազարյան. Տեսանյութը երևի թե ռեժիսուրայի բնագավառից էր
«Մենք արդեն հայտարարել ենք` զենք-զինամթերք թողել անցել է հակառակորդի կողմը: Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա դա երևի թե ռեժիսուրայի բնագավառից էր»,- ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ի պատասխան ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցադրման:
Նշենք, որ պատգամավորը խնդրել էր պաշտոնյային մանրամասներ ներկայացնել մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի դեպքի ու հատկապես հակառակորդի կողմից տարածած տեսանյութի վերաբերյալ:
Փոխնախարարը ավելացրեց միայն, որ պատճառները, թե ինչու է զինծառայողն անցել հակառակորդի կողմն, կհետազոտվեն:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին, թե ինչպես է նախօրեին հայկական սահմանը հատել և հակառակորդի կողմն անցել պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: