24/03/2015 09:52
«Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու. Գործարանը վաճառում են
«Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Այն դեպքում, երբ դրանք հետագայում, երբ գործարանը, ի վերջո, վերագործարկման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն, «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ, այժմ օգտվելով աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից, այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
«Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, թե վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե կաուչուկի արտադրության համար նախատեսված սարքավորումները ևս վաճառեն, կնշանակի, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու»,- հավելել է թերթը: