24/03/2015 09:30
Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերը հաշված են
«Հրապարակում» կարդում ենք. «Թեև Տիգրան Ուրիխանյանի Քաղաքացիական շտաբը պետական ռեգիստր գրանցման է ներկայացվել որպես հասարակական կառույց, այդուհանդերձ, մայիսի 2-ին կայանալիք հիմնադիր համագումարին այն հանդես է գալու հստակ ընդդիմադիր քաղաքական պլատֆորմով և հիմնադրվելու է որպես քաղաքական կուսակցություն:
Այսօր Աժ-ում, հայտարարությունների ժամին, Ուրիխանյանն, ըստ էության, հանդես կգա այս տեղեկատվությունը հաստատող հայտարարությամբ: Այսինքն, Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերն իսկապես հաշված են»։