24/03/2015 11:44
Հայ շախմատիստուհիները դուրս մնացին հետագա պայքարից
Սոչիում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում (նոկաուտ մրցակարգ) Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չկարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը և դուրս մնացին պայքարից:
Լիլիթ Մկրտչյանը մրցեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի և պայքարը հասցրեց մինչև թայ-բրեյքի «Արմագեդոն» պարտիան, որը տանուլ տվեց սև ֆիգուրներով: Ընդհանուր հաշիվն է 4:5:
Էլինա Դանիելյանը 0.5:1.5 հաշվով պարտվեց կուբացի Յանիետ Մարերո Լոպեսին, ԱՄՆ-ն ներկայացնող Տաթև Աբրահամյանը 0:2 հաշվով՝ հնդիկ Դրոնավալի Հարիկային: