25/03/2015 14:10
Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին կլինի Երևանում
Ապրիլի 23-25-ին Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։
Ըստ Asbarez-ի, այդ մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոս Անաստասիադիսն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ապրիլի 23-25-ին Հայաստան այցելելու վերաբերյալ և կմասնակցի Երևանում կայանալիք միջոցառումներին և Կիպրոսի կառավարության աջակցությունը կհայտնի հայ ժողովրդին: