25/03/2015 09:22
Գործարար Խաչիկ Մանուկյանը ԱՄՆ-ում ռանչո է գնել
Գործարար Խաչիկ Մանուկյանին «Հրապարակը» հարցրել է՝ իսկապե՞ս է Խաղաղ օվկիանոսի ափին ռանչո գնել` 1 տարի առաջ: «Հա, կա նման բան»: Հիշեցնենք, որ վերջինս տևական ժամանակ է՝ Տանզանիայում հանքարդյունաբերական բիզնեսով է զբաղված:
Հայաստանը թողել էս դժվար վիճակում, գնացել, խալխի երկի՞րն եք շենացնում: «Աշխատում-բերում ենք մեր երկիր. ընդամենը Տանզանիայի տնտեսական տոնուսն ենք բարձրացնում»: Է, գոնե առյուծ կա՞ այնտեղ: «Հա, կա»: Չե՞ք սպանել դեռ: «Մենք առյուծ չենք սպանում»: Չեք էլ նկարվո՞ւմ հետը: «Նկարվում ենք, ինչի՞ չնկարվենք, սաղ նկարվում են, մենք էլ ենք նկարվում»:
Հայաստանո՞ւմ էլ բիզնես ունեք. մի ժամանակ ձվի-հավի բիզնես ունեիք, բազմազավակ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին էիք օգնում, ձու էիք ուղարկում: «Հիմա էլ ունենք, բայց էլ Սամվելի երեխաներին ձու չենք ուղարկում. առ ժամանակ ուղարկելուց հետո զանգեց ասաց, որ այլևս օժանդակության կարիք չունի»: