25/03/2015 14:50
Ըմբշամարտ. Գրիգոր Գրիգորյանն արժանացավ արծաթե մեդալի
Լեհաստանում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի Մ-23 տարեկանների առաջնությունում ավարտվեց առաջին մրցումային օրը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներից մեդալների համար պայքարում էին 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը և 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը:
Նարեկ Սիրունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:10 հաշվով զիջեց ռուս Եվգենի Ժեռբաևին: Գրիգոր Գրիգորյանը եզրափակչում ուժերը չափեց վրացի Զուրաբ Զրբոցոնաշվիլու հետ: Լարված գոտեմարտը ավարտվեց 1:1 հաշվով, բայց քանի որ Գրիգորը զգուշացում էր ստացել, արժանացավ արծաթե մեդալի: