26/03/2015 09:49
Ապրիլի վերջին դրամը կրկին կարժեզրկվի
«Ժամանակում» կարդում ենք. «Թեև վերջին շրջանում տպավորություն էր, որ փոխարժեքը քիչ թե շատ կայունացել է, և նախորդ ամիսների ցնցումները չեն կրկնվելու, սակայն այս օրերին որոշ բանկեր կրկին անցել են նոյեմբերի վերջի և դեկտեմբերի գործելաոճին: Այսինքն՝ այս կամ այն պատճառով խուսափում են վարկեր տրամադրել:
Որոշ տեղեկություններով՝ ապրիլի 24-ից հետո դրամը կրկին կարժեզրկվի, իսկ դոլարը կբարձրանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: