26/03/2015 11:10
Airbus A320-ի «սև արկղերը» վերծանել են. Օդաչուն չի կարողացել մտնել խցիկ
Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված «Germanwings» ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի «սև արկղերը» վերծանելիս պարզվել է, որ օդաչուներից մեկը չի կարողացել մտնել օդաչուների խցիկ: Այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չկա: Եթե լսեք աուդիո ձայնագրությունը, կզգաք, որ մյուս օդաչուն փորձում է կոտրել դուռը, բայց դա չի հաջողվում»,- ասել է աղբյուրը:
Ըստ լրատվամիջոցի՝ «սև արկղերը» վերծանումը ավելի շատ հարցեր է առաջացրել՝ թե արդյոք ինչո՞ւ է օդաչուներից մեկը լքել խցիկը թռիչքի ժամանակ, ինչու երկրորդ օդաչուն չի բացել խցիկի դուռը ու չի արձագանքել դուռը թակող օդաչուին:
Մինչև օդաչուի՝ խցիկից դուրս գալը, որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենում. օդանավի անձնակազմը պատրաստվում է թռիչքի՝ Բարսելոնայից դեպի Դյուսելդորֆ, ապա օդաչուներից մեկը դուրս է գալիս խցիկից, սակայն, ձայնագրությունից հստակ չէ, թե ինչու է նա դուրս գալիս խցիկից և հետո չի կարողանում մտնել խցիկ, իսկ խցիկում եղած օդաչուն չի արձագանքում ձայներին:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Airbus A320-ի վթարի հետևանքով մահացել է 150 մարդ: