26/03/2015 09:15
Սպորտի նախարարը հերքել է լուրը, թե Բաքվում կայանալիք խաղերի ժամանակ օլիմպիական կրակը վառելու է Սաֆարովը
ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրուցում հերքել է լուրերն այն մասին, թե ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի ժամանակ օլիմպիական կրակը վառելու է Ռամիլ Սաֆարովը:
Նախարարը, սակայն տեղեկություն չունի, թե կոնկրետ ով է վառելու կրակը: Միայն գիտի, որ դա պետք է լինի նախկինում հայտնի մարզիկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: