26/03/2015 10:03
Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Գաստիկի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով տարածված տեսանյութը նկարահանված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով: Տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է վերևից: Բացի այդ, տեսանյութում պատկերը մոտեցնում-հեռացնում են, ինչը, ըստ էության, հետո է արվել: Այստեղից էլ եզրակացրել են, որ տեղի ունեցածը ֆիքսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկը: «Հրապարակը» տեղեկացել է նաև, որ Երրորդմասցի Լյովիկի գործով կալանավորված Գաստիկի՝ Վահան Հակոբյանի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Նա ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ, սակայն արդեն մի քանի տարի է, որ չի աշխատում, այնպես որ, այս անգամ քեռին հազիվ թե կարողանա օգնել Գաստիկին, ով առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, նախկինում երկու նման դեպք է եղել, սակայն միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ. կամ գործն է կարճվել, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գաստիկի, Ծգլի և Տլեի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը»,- նշել է թերթը:
Թերթի զրույցում նա հաստատել է տեղեկությունը և նշեց, որ ընդամենը երեկ է ստանձնել պաշտպանությունը և հասցրել է միայն հանդիպել իր պաշտպանյալների հետ: