28/03/2015 09:57
Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի
Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ: «Հրապարակի» տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման:
Թերթը փորձել է այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր զանգերին: «Նրա մտերիմ շրջանակները, սակայն, մեզ հետ զրույցում փաստեցին, որ Արմեն Մովսիսյանը վատառողջ է և գտնվում է արտերկրում: Նրանք ևս նշեցին, որ նախկին նախարարը չի պատասխանում հեռախոսազանգերին, և տևական ժամանակ է՝ լուր չունեն նրանից»,- հավելել է թերթը։