28/03/2015 09:07
Ընդդիմադիր ուժերը չեն միանա Սեֆիլյանի նախաձեռնությանը
«Հայկական Ժամանակը» երեկ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, արդյոք մասնակցելո՞ւ են Ժիրայր Սեֆիլյանի՝ ապրիլի 24-ից մեկնարկող շուրջօրյա, անժամկետ հանրահավաքներին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է. «Բացարձակապես չենք մասնակցելու, մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք, որ քաղաքական պայքարը կապվի ապրիլի 24-ի հետ, դա կլինի ամենալավ նվերը մեր չուզողներին»:
ԱԿ խմբակցության քարտուղար Արման Մանուկյանը շատ կարճ է պատասխանել այդ հարցին ասելով՝ «Մեր օրակարգը մենք ենք թելադրում և մեր որոշումները մեր նախաձեռնությամբ են լինում: Մենք այդպիսի հարց չեն քննարկել, մեզ այդպիսի հարցով չեն դիմել»:
«Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ անդրադառնալով թեմային ասել է, որ ինքը կուսակցության անդամ չէ ու չի կարող ներկայացնել «Ժառանգության» դիրքորոշումը, բայց կարծիք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի օրակարգում քաղաքական ծրագիր չկա:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ, խոսելով հանրահավաքներին իրենց մասնակցության մասին ասել է, իրենք հրավեր չեն ստացել ու իրենց օրակարգում էլ նման հարց չկա:
ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ ասել է, որ իրենք չեն մասնակցելու Սեֆիլյանի նախաձեռնած հանրահավաքներին ու դա կարևոր իրադարձություն չէ: