30/03/2015 14:19
Ադրբեջանում հայտնված հայ զինվորականի դատավարությունը կսկսվի ապրիլի 7-ին
Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված հայ զինվորական Արսեն Բաղդասարյանի գործով դատական առաջին նիստը կլինի ապրիլի 7-ին: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Դատը տեղի կունենա Գյանջայի դատարանում, դատավոր Էլբեյ Ալլահվեդրիևի նախագահությամբ: Հակորդվում է, որ Արսեն Բաղդասարյանին կդատեն, որպես «հայ դիվերսանտ»:
Նշենք, որ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արսենը սահմանն անցել է ինքնակամ՝ չդիմանալով «հայկական բանակում տիրող բարքերին»: Հաղորդվում էր նաև, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Այսպիսով՝ Ադրբեջանի անգամ պաշտոնական գերատեսչությունն, այս դեպքի վերաբերյալ շատ հակասական վարկածներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: