31/03/2015 11:32
Ջեյմս Ուորլիք. Մինսկի խմբին կզեկուցեմ շփման գծում վերսկսված բռնությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ-ին կզեկուցի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- գրել է Ջ. Ուորլիքը: