31/03/2015 11:53
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից:
Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: