31/03/2015 17:34
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ զինծառայողին
Նախօրեին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են մարտի 22-ին ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին.
«Հանդիպման ընթացքում Անդրանիկն ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանցել հարազատներին»,- ասաց Զառա Ամատունին՝ նշելով, որ հանդիպման այլ մանրամասներ ներկայացնել չի կարող:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը: