31/03/2015 16:16
Մ. Եսայան. Ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մեկ հայտարարություն են ընդունել
«Շնորհավորում եմ բոլորիս, Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մեկ հայտարարություն»: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը՝ ներկայացնելով Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաների հայտարարությունը.
«1. Մենք, ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝
2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների,
3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձային ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,
4. Ընդգծելով, որպես Ցեղասպանության ոճրագործություն որակավորված գործողությունների մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,
5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը,
6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայերի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում,
7. Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»: