01/04/2015 09:07
«Ճիշտ օր չի ընտրված». Պետրոս Մակեյանը՝ Սեֆիլյանի նախաձեռնության մասին
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գործունեության վերաբերյալ երեկ «Հայկական Ժամանակի» հարցերին է պատասխանել «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
-Պարոն Մակեյան, Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը մտադիր է ապրիլի 24-ից սկսել շուրջօրյա հանրահավաքներ և անհնազանդություններով հեռացնել ռեժիմին: Միանալո՞ւ եք այդ գործողություններին:
-Դա դեռ կուսակցությունը քննարկելու է, մենք ապրիլի 2-ին քաղխորհրդի նիստ կանենք, կհայտարարենք: Մենք լսել ենք Հիմնադիր Խորհրդարանի ծրագրերի մասին՝ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած քաղաքական ուժերի հանդիպումների շրջանակներում: Համաձայն եմ Սեֆիլյանի ու իր թիմի լոզունգների, կարգախոսների հետ, նրան, որ ընտրություններով անհնար է իշխանություն փոխել, բայց այն օրը, որն ընտրել են իրենք անընդունելի է: Ամենը կարելի է անել այդ օրվանից հետո կամ էլ կարելի էր անել առաջ, ու կարծում եմ՝ ժամանակագրական առումով իրենք ճիշտ օր չեն ընտրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: