01/04/2015 09:30
ԱԺ նիստերից անհարգելի բացակող պատգամավորի աշխատավարձից պահումներ կարվեն
Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանություն» օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայողների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ թերթի տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով:
Թերթի աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պետք է ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: