01/04/2015 10:32
Հայաստանի հավաքականը հավանաբար կղեկավարի ռուս մարզիչ Վալերի Կարպինը
Հայտնի ռուս մարզիչ Վալերի Կարպինը համար մեկ թեկնածուն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ինչպես գրում է Sportbox.ru-ն՝ 46-ամյա Կարպինը, ով դեռ փետրվարին էր հրաժարվել իսպանական Մայորկայից, օրերս եղել է Երևանում, որտեղ հանդիպել է ՀՖՖ ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի արդեն նախկին մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական է ներկայացրել Եվրո 2016 ընտրական խաղում հայերի պարտությունից հետո:
Ռուս մասնագետի թեկնածությունը հայկական կողմին գրավել է նրանով, որ նա բավականին հաջողված փորձով աշխատել է հավաքականի մարզիկներից երկուսի հետ: