01/04/2015 12:45
Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
Այսօր հայ թատրոնի ու կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը կդառնար 85 տարեկան:
Ժողովրդական արտիստը անկրնկնելի դերեր է մարմնավորել «Սարոյան եղբայրներ» ֆիլմում, «Առաջին սիրո երգում», «Մենք ենք, մեր սարերում», «Տերում», «Երևանյան օրերի խրոնիկաում», «Փառքի օղակներում», «Հուսո աստղում» և այլ սիրված ֆիլմերում:
Խորեն Աբրահամյանը 1951թ.-ից խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Այստեղ նա եղել է ոչ միայն դերասան, այլև՝ ռեժիսոր:
Նրա աշխատանքներից առավել հայտնի են Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» և այլ ստեղծագործություններ։
Խորեն Աբրահամյանը մահացել է 74 տարեկան հասակում՝ 2004թ.-ի դեկտեմբերի 10-ին Երևանում: