01/04/2015 13:42
Երևանյան հեռանկարներ փառատոնի բացումը տեղի կունենա վաղը
Երևանյան հեռանկարներ 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 2–ին` աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի ելույթով:
Անվանի դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին ժամը՝ 19:30 –ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը,
Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը,
Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները,
Լիստի Ռակոցի-մարշը:
Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
2015 թ. փառատոնի շրջանակներում բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության100-ամյակին: