02/04/2015 17:41
Էդվարդ Նալբանդյանը հանդիել է Տաջիկստանի արտգործնախարարին
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր, կարևորել՝ բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչպես նաև՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։
Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձել են նաև միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։