02/04/2015 18:14
Վարչապետն ընդունել է ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: