02/04/2015 19:44
Երկու թեյի գդալ այս սիրոպից և կունենաք բարակ իրան
Ցանկանո՞ւմ եք ունենալ բարակ իրան և ազատվել ճարպերից, ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ համար է։
Ավելորդ կիլոգրամներից և ճարպերից ազատվելու այս հրաշք սիրոպը պարունակում է վիտամին C, կալիում, վիտամին B1 և B6, երկաթ, վիտամին B2, մագնեզիում և ֆոսֆոր։
Սիրոպի պատրաստման համար անհրաժեշտ է
• 4 կիտրոնի հյութ
• 3 թեյի գդալ մեղր
• 125 գրամ թարմ ծովաբողկ
• 2 թեյի գդալ դարչին
• 2սմ երկարությամբ կոճապղպեղի արմատներ։
Ծովաբողկն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում է հոգնածությունը և խթանում է օգտակար բակտերիաների զարգացումը աղիներում։
Սիրոպի պատրաստման համար կոճապղպեղի արմատներն ու ծովաբողկը մաքրել, կտրատել և լցնել բլենդերի մեջ ու լավ հարել։ Ավելացնել կիտրոնի հյութը և կրկին խառնել։ Այնուհետ ավելացնել մեղրը ու դարչինը և այնքան խառնել՝ մինչև ստացվի միասեռ խառնուրդ։ Արդեն պատրաստի սիրոպը լցնել ապակե տարայի մեջ։
Սիրոպն օգտագործել օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ կամ մարզվելուց հետո։ Սիրոպը օգտագործեք 3 օրը, ապա ընդմիջեք մի քանի օր՝ այնուհետ կրկին վերսկսեք։