02/04/2015 19:55
«Եվրատեսիլին» նվիրված միջոցառմանը սուլել են Ռուսաստանի ներկայացուցչին (Տեսանյութ)
Լոնդոնում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 60-ամյակին նվիրված համերգին բեմում ռուս երգիչ Դիմա Բիլանի հայտնվելը ուղեկցվել է սուլոցներով: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Դ. Բիլանը, ով 2008 թվականին հաղթանակ էր բերել Ռուսաստանին, դարձել է այդ համերգին հրավիրված միակ ռուս երգիչը:
Համերգից հետո Դ. Բիլանը մեկնաբանել է իրավիճակը, նշելով.
«Ես շատ լավ հասկանում եմ, որ նման պահերը քաղաքական են, մեր երկիրն այժմ չեն սիրում, բացասաբար են վերաբերում, բայց ինձ անձամբ թվում է, որ այնուամենայնիվ պետք չէ քաղաքականությունը և երաժշտությունը խառնել իրար: Ես ուրախ եմ, որ Լոնդոնի շոուի ժամանակ ներկա հանդիսատեսը դա հասկացավ»: