02/04/2015 13:47
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Կիպրոս մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվող ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ օրինագիծը ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել 54 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: