02/04/2015 10:42
Արամ Հարությունյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Այսօր ՀՀ Կառավարությունում պաշտոնանկություն է սպասվում: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Ըստ որոշման նախագծի՝ Արամ Հարությունյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Արամ Հարությունյանը տեղափոխում է Ջրային տնտեսության պետական կոմիտե: Կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր Վահե Հակոբյանի հրաժարականից հետո: